Միխայիլ Պիոտրովսկի. «Թանգարանը պահեստ չէ»

Միխայիլ Պիոտրովսկի. «Թանգարանը պահեստ չէ»

Մեկնարկել է«Մշակույթների երկխոսություն» խորագրով 18-րդ մեդիաֆորումը, որին մասնակցում են 400 մասնակից ավելի քան 30 երկրից՝ լրագրողներ, բլոգերներ, մեդիա մենեջերներ, հեռուստադեմքեր:

էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին կարեւորեց, որ նման կարեւոր միջոցառումն անցկացվում է Էրմիտաժում, թանգարան, որը լավագույնն է արտացոլում մշակութային երկխոսությունը:

«Թանգարանը պահեստ չէ, այն օրգանիզմ է, արհեստական բանականություն, որը միավորում է թանգարանում ամփոփված ժառանգության, այն ստեղծողների եւ թանգարանում աշխատած մարդկանց հիշողությունը»,- ասաց Էրմիտաժի տնօրենը:

Մեդիակոնգրեսի կազմակերպիչներից ՌԴ ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանն ընդգծեց, որ Էրմիտաժ եւ Պիոտրովսկի անունները վաղուց համարժեքներ են:

ՌԴ ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը նշեց, որ բոլորը պետք է հանեն իրենց գլխարկները Պիոտրովսկու առաջ, քանի որ նա հնարավորություն է ընձեռել նման վայրում կազմակերպել մեդիաֆորումը

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում