Վլադիմիր Գասպարյանը նվերներ է տարել Արցախի ոստիկաններին
Նմանատիպ
Մայիսի 21-ից աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է եղել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության կայքից։
Մայիսի 21-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվել են Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համատեղ աշխատանքի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, ոստիկանության ղեկավար կազմը, ծառայությունների և ստորաբաժանումների պատասխանատուները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են երկու իրավապահ կառույցների աշխատանքի առավել սերտացմանը, ծառայության որակի բարելավմանն ու հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ գործողությունների խնդիրներ:
«ՀՀ ոստիկանության պատվիրակությունը դատարկաձեռն չէր գնացել Արցախ: Նրանք արցախցի գործընկերներին նվիրեցին ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի համազգեստներ և նույն տարբերանշաններով ավտոմեքենա. շուտով «հրեշտակները» կսկսեն պարեկել նաև Ստեփանակերտի փողոցներում»,- ասվում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձավ Ստեփանակերտից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում