Մուհամեդին վիրավորելը պոլսահայ լրագրողի վրա արժեցավ 13,5 ամիս ազատազրկում

Ստամբուլի դատարանը պոլսահայ լրագրող Սևան Նիշանյանը 13.5 (58 շաբաթ) ամսվա ազատազրկման է դատապարտվել Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար, տեղեկացնում է «Hurriyetdailynews»-ը։

Նիշանյանի դեմ բողոքել էր Թուրքիայի 15 քաղաքացի՝ հայտարարելով, որ նա իր անձնական բլոգում վիրավորանք է հասցրել Մուհամեդ մարգարեին։
Նախաքննության ընթացքում պատրաստված 7 էջանոց մեղադրանքն ընդունվել էր դատարանի կողմից։

Նիշյանն իր բլոգում Մուհամեդին որակել էր, որպես արաբ լիդեր, ով հարյուրամյակներ առաջ մարդականց համոզել է, որ ինքը կարողանում է կապ հաստաել Ալլահի հետ՝ ստանալով քաղաքական, ֆինանասական և սեռական օգուտներ:

Այս կապակցությամբ Նիշանյանի դեմ գործ էր հարուցվել «ժողովրդի մի մասի կրոնական արժեքները վիրավորելու» մեղադրանքով և պահանջվում էր մինչև 1.5 տարվա ազատազրկում։

Մայիսի 22-իր դատավարության օրը Նիշանյանը թարմացրել է բլոգում իր գրառումը և նշել.« Եկեք կիսվենք այս հոդվածով, որը դատապարտվել է 13.5 ամիս ազատազրկման Ստամբուլի 10-րդ դատարանի կողմից՝ մարդկանց կրոնական զգացմունքները վիրավերլու և բլա-բլա-բլա համար»:

Ավելի վաղ Նիշյանը նշել էր, որ սա մանկապարտեզային մի տեստ էր, որը ցույց է տալիս Թուրքիայում մամուլի ազատության մակարդակը:

Թուրքական «Zaman»-էլ նշում է, որ ազատազրկումը դրամական տույժով փոխարինվել չի կարող և հավելում, որ նույն մեղադրանքով քրեական հետապնդում էր սկսվել հայտնի դաշնակահար Ֆազիլ Սայի դեմ, սակայն նա կարողացել էր խուսափել ազատազրկումից՝ դրա փոխարեն դրամական տույժ տալու միջոցով։

Աննա Բարսեղյան

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում