Սաակաշվիլին հակասում է ինքն իրեն և ծաղրում իշխանություններին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին,ով մշտապես աչքի է ընկել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հխորացման պատրաստակամությամբ հանկարծ նկատել է, որ որ Վրաստանը լուրջ խնդիրներ ունի հարեւան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Այս մասին տեղեկացնում է « Gruzia.online»-ը:

Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա մասնավորապես ասել է. «Դադարեցվել է Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհ շինարարությունը, շատ մեծ է Ադրբեջանի հետ հարաբերություններում ռազմավարական աղետի ռիսկը, Թուրքիայիհետ ներդրումային մի շարք նախագծեր դադարեցվել են: Անձամբ ես շատ եմ ցավում այդ առնչությամբ, եւ հավանաբար, դա ոչ մեկին դուր չի գալիս: Հուսով եմ, որ ցավում է կառավարությունը եւս: Այն ամենը, ինչի վրա մենք աշխատել ենք այսքան ժամանակ, չպետք է ջուրը նետվի», -հայտարարել է նախագահ Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ երեք երկրների համագործակցությունը քաղաքական, ռազմական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում իրենց ամրագրումը ստացան 2012թ-ի հունիսի 8-ին Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ստորագրված Տրապիզոնի հռչակագրով: Այն հիմնված է հետևյալ հիմնական դրույթների վրա’ միջազգային կազմակերպություններում միմյանց թեկնածուներին աջակցելու քաղաքականություն, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնամխելիութոյւն, հարաբերությունների խթանում բոլոր ոլորտներում, Բաքվի միջազգային ծովային առևտրային նոր նավահանգստի նախագծի հաստատում:

Այս ռազմաստրատեգիական փաստաթուղթը գծեց գործողությունների պլան հետագա երեք տարիների համար: Այս տարվա մարտի 27-ին Բաթումիում երեք երկրների արտգործնախարարները ստորագրել են 2013-2015 թթ-երի համար գործողությունների միջոլորտային ծրագիր: Ծրագրի մեջ ներառված են ինչպես տնտեսական, էներգետիկ, շրջակա միջավայրի պահպանության, այնպես էլ մշակութային, կրթության և երիտասարդության ոլորտները: Կողմերը ընգծել են, որ Տրապիզոնյան հռչակագրի ստորագրումից հետո կարիք է առաջացել էլ ավելի խորացնելու եռակողմ հարաբերությունները: Նախորդ շաբաթ էլ կողմերը ամրապնդեցին իրենց դիրքորոշումները Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ:

Եվ այսքանից հետո, երբ բոլոր այդ հանդիպումների և սերտ գործակցության հիմքերը դրվել էին հենց Սաակաշվիլու օրոք, նա համարձակվում է բողոքել և մեղադրել իշխանություններին:

Աննա  Բարսեղյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում