Այնպիսի կրկեսային հնարքներ տեսանք այստեղ, որ ցնցված եմ. Վահան Հովհաննիսյանը` ԱԺ նիստի մասին

«Այս երկու օրերին այնպիսի կրկեսային հնարքներ տեսանք այստեղ, որ ցնցված եմ»,- Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

«Տարիներ առաջ երբ նման ծրագիր էին ներկայացնում՝ ասում էին՝ տղերք, մենք լավն ենք: Հետո պրոգրես եղավ, ասում էին՝ տղերք մենք լավն ենք, դուք վատ եք: Հիմա ասում եք՝ տղերք մենք լավն ենք, դուք վատ եք, բայց եկեք համագործակցենք: Լավ, եկեք»,- Lragir.am-ի փոխանցմամբ’ դիմելով կառավարությանն ասել է Վահան Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ մենք գտնվում ենք ծայրագույն դժվար վճակում, որպես պետություն ու հասարակություն գտնվում ենք լինելիության սահմանի վրա: «Եթե ուզում ենք համագործակցել, պետք է այս հարցերում անկեղծ լինենք: Բայց դուք անկեղծ չեք, ասում եք՝ քաղաքական գնահատականը տվել է ժողովուրդը, ով մեզ քվեարկել է: Եթե ձեզ են ընտրել, դուք եք ամենալավը, էլ ինչի՞ եք ուզում համագործակցել մեր հետ: Հը՞, Գրիգորիչ, տենց ա չէ՞»,- ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին դիմելով՝ ասաց Վահան Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ ընդդիմության ելույթները ջղային են, քննադատող, բայց իրենք չեն չարախնդում իշխանությանը: «Բայց դուք չարախնդում եք ընդդիմության հավաքած քիչ տոկոսների, առաջին հանրապետության անկման, ընդդիմության պառակտման վրա»,- ասել է նա:

Henaran.am-ի փոխանցմամբ ՀՅԴ-ական պատգամավորը հարց է ուղղել ԿԳՆ Արմեն Աշոտյանին ու Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
«Դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը դնեք, ու ձեզ չսատարի նախագահը, Հովիկ Արգամիչը, թաղային կրիմինալը, հայկական բանակը, դուք ինչքա՞ն ձայն կհավաքեք, ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ դուք ինքներդ կարտագաղթեք: Պետք չի չարախնդալ, որովհետև դա ի վերջո կրկին ատելություն ու անջրպետ է առաջացնում»:

Այս խոսքերից հետո Հովհաննիսյանը մի պահ լռեց ու հարցրեց Գալուստ Սահակյանին.
«Այստեղ խայտառակ բաներ եմ գրել, չասեմ երևի, ասե՞մ Գրիգորիչ»:
Հովիկ Աբրահամյանը հարցրեց, ավարտե՞ց ելույթը Հովհաննիսյանը:

«Չէ, չէ, ինչի՞ ավարտեցի, մտահոգվեցիք հա՞ երևի»,-նշել է պատգամավորը:
Ապա նա նշել է, որ ՀՀԿ-ի համագործակցելու կոչի անկեղծությանը ոչ ոք չի հավատում: Ժամանակի սպառվելու պատճառով Վահան Հովհաննիսյանը չհասցրեց ներկայացնել, թե ինչպես են քվեարկելու կառավարության ծրագրին:

Վահան Հովհաննիսյանը նշել է, որ իշխանություններն այսօր ստեղծել են մի համակարգ, որի մեջ անընդհատ վերարտադրվում են, հետո էլ ասում են՝ ժողովուրդը մեզ է ընտրել:
«Բայց ստացվում է՝ մեղավորը մենք ենք, որովհետև դու մի ասա, երկրում բացասական էներգետի կա ու աուրա կա, և դուք պայքարում եք բացասական էներգետիկայի դեմ, ոչ թե երևույթների»,- ընդգծեց Վահան Հովհաննիսյանը:

ՀՅԴ պատգամավորը նշեց, որ քննարկման ընթացքում այդպես էլ ոչ ոք չկարողացավ հասկանալ՝ վերջապես ո՞րն է կառավարության՝ ավելի բարեկեցիկ հասարակություն ունենալու դիրքորոշումը: «Այդպես էլ չհասկացանք՝ մեր էսօրվա գործադիր իշխանությունն ի՞նչ ստիմուլ ունի երկրի վիճակը փոխելու»,- հարցադրում արեց Վահան Հովհաննիսյանը:

Աստղիկ Սահակյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում