Սբ. Անտոն Մեծ – Խրատներ 5.1-15
Նմանատիպ
Անտոն Մեծ (Սուրբ Անտոն) (251-356 թթ.), ճգնավոր-կրոնավոր, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սուրբ։ Գրիգոր Ա Լուսավորիչը, 302 թ-ին Կեսարիայից Մեծ Հայք գալով, ձեռնադրել և իր հետ բերել է նաև ազգությամբ հույն Անտոն և Կրոնիդես ճգնավորներին։ Անտոնը և Կրոնիդեսը գործել են Տարոնի Իննակընյան բարձունքի Գիսանեի մեհյանի տեղում Գրիգոր Ա Լուսավորչի հիմնած Մշո Սուրբ Կարապետ վանքում։ Այստեղ հաստատել են միաբանական ուխտ, վանահայր նշանակել իրենց աշակերտներից Եպիփանին, որը միաժամանակ Տարոն գավառի առաջնորդ Զենոբ Գլակի տեղապահն էր։ Անտոնը և Կրոնիդեսը շուրջ 15 տարի գործել են Մշո Սուրբ Կարապետ վանքում, ապա մոտ 40 տարի ճգնել շրջակա անտառներում։
Անտոնի գերեզմանը մատնանշվում է Մշո Սուրբ Կարապետ վանքին մերձ մի մատուռում։ Հայ եկեղեցին սուրբ Անտոնի և սուրբ Կրոնիդեսի հիշատակը նշում է Խաչվերացի 5-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը, տոնելի մյուս հայ ճգնավորների հետ։ Թեև չկա նրանց նվիրված առանձին շարական, բայց Յոթը խոտաճարակներին նվիրված շարականում հիշատակվում են նաև նրանք․
Սուրբ երջանիկ երկնահանդես,
Ճգնող Անտոն, Կրոնիդես․
Ի հողանիւթ ծնեալ զարմէս՝
Գերազանցեալ ի բնութենէս․․․։
Ընթերցող՝ Տ. Սահակ քհն. Սահակյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում