Ես ձեզ կոնկրետ հարց եմ տվել, հարցիս պատասխանեք. ՀՅԴ պատգամավորը՝ գյուղնախարարին

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին գյուղատնտեսության նախարարին ուղղված դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին պատասխանելիս Սերգո Կարապետյանը ԱԺ ամբիոնին մոտեցավ թղթով, որի վրա, ինչպես հետո պարզվեց, երկարաշունչ ելույթի տեքստ է գրված:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը Աղվան Վարդանյանն ընդամենը հետաքրքրվում էր Արմավիրի մարզում կարկտահարության հետևանքով տուժած բնակիչների ճակատագրով’ ինչ է արվելու նրանց հոգսը թեթևացնելու համար:

Ի պատասխան, նախարարը հայտարարեց, որ եկել է պատրաստված ու կարդաց ելույթը: Դա ակնհայտորեն բարկացրեց պատգամավոր Աղվան Վարդանյանին, և վերջինը նույնքան բարկացած էլ արձագանքեց. «Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ և հեռացնել այն աշխատողին, որը գրել ու այդ տեքստը տվել է Ձեր ձեռքը: Ես ձեզ կոնկրետ հարց եմ տվել, հարցիս պատսխանեք, բայց դուք ի՞նչ եք անում: Կարդում եք, որ ի՞նչ անեք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում