Աթաթուրքն արվամո՞լ է եղել. Թունչայ Թոքաթ

Ինչպես հայտնում է «Ermenihaber.am»  լրատվական կայքը, ըստ թուրքական «Ռադիքալ»(Radikal) պարբերականի’ Թունչայ Թոքաթ անունով թուրք բլոգերն իր բլոգում և ֆեյսբուքյան էջում հրապարակել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ծովափին պառկած նկարը և գրել. «Աթաթուրքն արվամո՞լ է եղել»:

Այս գրառումը մեծ աղմուկ է առաջացրել: Թուրքիայի քաղաքացիներից մեկը դիմել է դատարան’ պահանջելով բլոգերի հիշյալ հրապարակումը ճանաչել որպես վիրավորանք Աթաթուրքի հասցեին և համապատասխան քրգործ հարուցել:

Բլոգերն իր ցուցմունքում նշել է, որ Աթաթուրքի համասեռամոլ լինելու վարկածն իրեն չի պատկանում և նա դա վերցրել է թուրք հեղինակ Ռըզա Նուրի գրքից:

Դատախազ Նեվին Օզքանը, հիշեցնելով, որ Նուրի վերոնշյալ գրքի վերաբերյալ հետաքննությունը դադարեցվել է, բլոգերի անմեղ լինելու մասին որոշում է կայացրել: Սակայն մեղադրող կողմի փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը: Հայցվորի բողոքը քննել է Անատոլիայի 7-րդ ծանր հանցագործությունների դատարանը և հակաիրավական է ճանաչել վերոնշյալ որոշումը’ պահանջելով նոր հետաքնություն:

Նշենք, որ Թունչայ Թոքայն Աթաթուրքին վերավերող իր հրապարակման մեջ գրել է, որ Աթաթուրքին շատ լավ ճանաչողներչից մեկը’ Ռըզա Նուրը, իր «Կյանքս և հիշողություններս» գրքի 4րդ հատորում գրել է Աթաթուրքի արվամոլ լինելու մասին: Թոքայը, հղում անելով Ռըզա Նուրի գրքին, գրում է. «Աթաթուրքին մի օր «բռնացրել» են իր քարտուղարի որդու հետ: Միջադեպին ականատես է եղել անձամբ Աթաթուրքի կինը Լաթիֆեն : Նա ասել է «Արածդ ամեն բան կուլ եմ տվել , սակայն այս մեկը չեմ կարող»: Մի քանի օր անց Լաթիֆեն բաժանվել է Աթաթուրքից:»

Բլոգերը գրում է, որ Ռըզա Նուրը Թուրքիայի Հանրապետության կրթության առաջին նախարարն է եղել: Այնուհետև 12 տարի ստիպված է եղել ապրել ատերկրում’ աքսորի մեջ: Աթաթուրքի մահվանից անմիջապես հետո հայրենադարձվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում