Եվրոպական ֆիլմերի փառատոնը հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռի դիտել եվրոպական ֆիլմարտադրության վերջին գործերը
Նմանատիպ
Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում նշանավորվում է ևս մեկ խոշոր միջոցառմամբ՝ Եվրոպական ֆիլմերի փառատոնով, որն այս տարի հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռի դիտել վերջին երկու տարում նկարահանված եվրոպական 11 երկիր ներկայացնող ֆիլմեր։
Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում նշանավորվում է ևս մեկ խոշոր միջոցառմամբ՝ Եվրոպական ֆիլմերի փառատոնով, որն այս տարի հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռի դիտել վերջին երկու տարում նկարահանված եվրոպական 11 երկիր ներկայացնող ֆիլմեր։
Նոյեմբերի 13-ին փառատոնի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ Մշակութային ժառանգության եվրոպական տարվա նպատակն է խրախուսել Եվրոպայի մշակութային ժառանգության առավել բացահայտումը և ամրապնդել ընդհանուր եվրոպական տարածքի մասը լինելու զգացումը:
«Մշակութային ժառանգությունը կենդանի վկայություն է. Այն մեր մշակութային արմատների դրսևորումն է: Որքան քաջատեղյակ ենք մեր արմատներին և հավատարիմ դրանց, այդքան ավելի մեծ է բազմազանությունն ու փոփոխությունն ընդունելու մեր ունակությունը: Երբ վստահ ենք մեր ինքնության գիտակցության մեջ, ապա չենք վախենում նաև տարբերություններից և նկատելով դրանց հարստությունը: Եվրոպական միությունը օրինակ է, թե ինչպես բազմազանությունը կարող տանել դեպի համերաշխություն, միասնություն և միություն», – նշեց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ժամը 16:30-ին, Մոսկվա կինոթատրոնում, որին կհաջորդի բրիտանական Քոլեթ ֆիլմի ցուցադրությունը։ Մայրաքաղաք Երևանում ցուցադրությունները տեղի կունենան յուրաքանչյուր օր ժամը 17:00-ին բնօրինակը՝ անգլերեն ենթագրերով և 19:00-ին բնօրինակը՝ հայերեն ենթագրերով:
Մամուլի ասուլին Եվրոպական միության մշակույթի ազգային ինստիտուտների (ՅՈՒՆԻՔ) հայաստանյան կլաստերի նախագահ Արևիկ Սարիբեկյանը նշեց. «Նախորդ ամիս Հայաստանում հիմնվեց Եվրոպական միության մշակույթի ազգային ինստիտուտների (ՅՈՒՆԻՔ) կլաստեր, որի հիմնական առաքելությունն է համատեղել մեր երկրում գործող միջազգային մշակութային կազմակերպությունների ջանքերը հանրահռչակելու եվրոպական մշակութային ինքնությունը Հայաստանում, ինչպես նաև մեր երկրների միջև ընդլայնելու մշակութային հարաբերությունները և համագործակցության շրջանակները: Եվրոպական ֆիլմերի փառատոնի անցկացումն, այսպիսով, այդ առաքելությանն ուղղված նախաձեռնություններից մեկն է, որին ակտիվորեն աջակցում են Հայաստանում գործող Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանությունները»:
Փառատոնի հիմնական ծրագրին զուգընթաց, նախատեսված է մրցութային և մշակութային հարուստ ծրագիր, որը ներառում է տեսաֆիլմերի ցուցադրություններ, կլոր սեղան-քննարկումներ, վարպետաց դասեր։
ԵՄ պատվիրակության մշակույթի համակարգող Վարդուհի Սարգսյանը նշեց. «Մենք բերում ենք եվրոպական կինեմատոգրաֆի լավագույն մշակույթը՝ հենց այսօր: Այդուհանդերձ, Եվրոպական կինոփառատոնն առաջարկում է ավելին, քան մշակութային ներկայացումները կամ ցուցադրությունները: Հիմնական ծրագիրը համեմված է հարակից միջոցառումներով՝ կլոր սեղան քննարկումներով, մրցույթներով, վարպետության դասերով, որոնց կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են վավերագրական պատումների կերտմամբ, սցենարի զարգացման վարպետությամբ և կանանց դերի կարևորությամբ ժամանակակից կինոարդյունաբերությունում»:
Եվրոպական ֆիլմերի փառատոնը կազմակերպվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերի կողմից: Փառատոնի իրականացնող գործընկերն է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը:
Մամուլի հաղորդագրություն
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում