Ահաբեկչություն ու շանտաժ՝ ըստ Չալդրանյանի
Նմանատիպ
Համազգային թատրոնում կրքերը շարունակում են լարված մնալ, մի խումբ դերասաններ չեն ցանկանում Վիգեն Չալդրանյանին տեսնել գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի պաշտոնում: Ոմանք բոյկոտում են թատրոնի փորձերը: Վիգեն Չալդրանյանն ասում է, որ «գործադուլավորների» փաստարկները խոցելի են ու անհեթեթ: Նա պահանջել է բացատրագիր ներկայացնել փորձերից բացակայելու վերաբերյալ:
Նոյեմբերի 14-ի երեկոյան, թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը ստացել է 6 դերասանի ստորագրությամբ բացատրագիր, որը շանտաժ եւ վերջնագիր է որակում:
Թատրոնի ստեղծագործական կազմի «գործադուլավոր» ներկայացուցիչները իրենց պահվածքը որակել են անհնազանդության դրսեւորում եւ Չալդրանյանի առաջ պայման դրել՝ կգան փորձերի, եթե նա հեռանա ղեկավար պաշտոններից:
«Սա ասես ահաբեկչություն լինի, որ գրավում են ինքնաթիռը ու ասում՝ կպայթեցնենք, եթե մեր պայմանները չկատարեք»,- տարակուսանք է հայտնում Չալդրանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում