100 միլիոն դոլար՝ «Նաիրիտի» դիմաց

«Իտեռա» կազմակերպությունների միջազգային խմբի ներկայացուցիչները մինչեւ այս ամսվա վերջ, հավանաբար, կրկին կայցելեն Հայաստան՝ ՀՀ ղեկավարության հետ «Նաիրիտ» գործարանի կառավարումը ստանձնելու խնդրի շուրջ բանակցելու նպատակով: Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Մեր աղբյուրների համաձայն՝ ռուսական կողմը իր դիրքորոշումը չի փոխել. պատրաստ են վճարել 100 մլն դոլար եւ խոստանում են հետագայում կանոնավոր վճարել աշխատակիցների աշխատավարձերը, սակայն հրաժարվում են ստանձնել «Նաիրիտի» նախկին պարտավորությունները: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ակնկալում է ստանալ 400 մլն դոլար՝ դրա մեջ հաշվարկելով նաեւ գործարանի պարտքերը: Ամեն դեպքում սպասվում է, որ «Նաիրիտի» ճակատագիրը կհստակեցվի արդեն հաջորդ ամսվա սկզբներին:

Մինչ այդ նաիրիտցիները պահանջում են իրենց հերթական աշխատավարձը, որը պետք է վճարվեր 2 օր առաջ, եւ սպառնում են կրկին փողոց դուրս գալ: Ինչպես 168.am-ին հայտնեց «Նաիրիտի» արհմիության կոմիտեի ղեկավար Հրաչ Թադեւոսյանը, ՀՀ կառավարությունը խոստացել է 1 ամսվա աշխատավարձ վճարել մինչեւ այս ամսվա վերջ»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում