Օֆելյա Համբարձումյան․ Ամեն տեսակ երգ երգեցի…
15/11/2018 22:59
Նմանատիպ
Ամեն տեսակ երգ երգեցի – ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։
Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ[1] մրգեր ըլին շարած
Անմահական մրգերի տեղ – շահնշահի բաղն է էլի։
Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզած առավոտվա շաղն է էլի։
Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ – սիրեկանի թաղն է էլի։
Վա՜մ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին
Սմեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։
Եղիշե ՉԱՐԵՆՑ
Հետևեք մեզ նաև Telegram-ում