Օսկանյանը դեռ կխոսի

«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է երեկ ԱԺ-ում կառավարության ծրագրի շուրջ ընթացած քննարկումներին ու գրել. «Այս անգամ ի տարբերություն նախկինի, կառավարության ծրագիրը բավական երկար քննարկվեց, եղան լուրջ ընդդիմադիր ելույթներ: Ոչ իշխանական ուժերից միայն «Բարգավաճ Հայաստանն» էր, որ բավական պասիվ գտնվեց: Սույն խմբակցության պատգամավորները ողջ կազմով անգամ դահլիճում չէին:

Երեկ, երբ թերթի թղթակիցը ԲՀԿ-ի ամենաընդդիմադիր թևի ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից հարցրել է, թե ինչու նման կարևոր փաստաթղթի շուրջ ելույթ չի ունենում, վերջինս ասել է, որ հարցերի չի պատասխանում: Իսկ դիտարկմանը, որ Վարդան Օսկանյանն այդպես էլ ոչինչ չասաց նաև «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին աղմկոտ հայտարարության մասին, նա արձագանքել է. «Այնքան բան ասվեց, կարևոր մասը՝ վերջում»: Այսինքն, այլևս ելույթներ չեք ունենալո՞ւ և միայն «Facebook»-ում գրառումներ եք անելո՞ւ այս հարցին էլ Օսկանյանը պատասխանել է. որ դեռ կխոսի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում