Խմբագիրները սահմանում են «խաղի կանոնները»

«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Հաշվի առնելով լրատվական դաշտում առկա իրավիճակը, երբ մամուլում հրապարակված լուրերն ու հոդվածները գրեթե վայրկյաններ անց հայտնվում են համացանցում շատ հաճախ առանց պատշաճ հղումների, ինչի արդյունքում ոչ միայն ոտնահարվում է լրագրողների և լրատվամիջոցների հեղինակային իրավունքը, այլև մենք ֆինանսական կորուստներ ենք ունենում, սույն հայտարարությունը ստորագրած թերթերի գլխավոր խմբագիրներն անհրաժեշտություն համարեցին հանդես գալ միասնական ճակատով՝ սկսելով բազմաշերտ պայքար լրատվական դաշտում հեղինակային իրավունքի խախտումների դեմ:

Մենք պատրաստ ենք պայմանագրեր կնքել այն լրատվամիջոցների հետ, որոնք ցանկանում են օգտվել մամուլից՝ մամուլի տեսության կամ այլ եղանակով։ Երկկողմանի պայմանագրերը կհիմնվեն հետևյալ երեք սկզբունքի վրա. ա) ցանկացած մեջբերում անել հղումով՝ տեքստի մեջ հիշատակելով թերթի անունը, բ) թերթից կատարել ընդամենը մեջբերում (ազատ ընտրությամբ)՝ վերջում հավելելով «Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ… թերթի այսօրվա համարում», գ) թերթի նյութերից այլ հոդվածների մեջ արված մեջբերումների ժամանակ մատնանշել ինֆորմացիայի սկզբնաղբյուրը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում