Ավետիք Իսահակյան-Ֆրունզիկ Մկրտչյան
16/11/2018 22:58
Նմանատիպ
Ալագյազը աստղերի մեջ,
Ադամանդե թագը գլխին,
Սարերեն վեր, ամպերեն վեր
Թիկն է տվել զմրուխտ-գահին:
Սինամ-հավքի թևեր ունեմ
Թռնիմ կերթամ Ալագյազ,
ճակտիս աստղե պսակ ունիմ,
Սրտիս միջին զառ երազ։
Սրտիս միջին դրախտ ունիմ,
Վարդ ու բլբուլ, սեր ու սազ,
Արի գիրկս, մարմար Զարոս,
Թռնինք, երթանք Ալագյազ։
Ավետիք Իսահակյան
Կարդում է՝ Ֆրունզիկ Մկրտչյանը