Համաեվրոպական գրական գիշեր՝ Երևանում

«Ազգ»-ը գրել է. «Հայաստանն այս տարի միացել է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը, որի առթիվ երեք օր շարունակ’ մայիսի 23-ից -25-ը, Երևանի տարբեր վայրերում հայ դերասանները կընթերցեն Միացյալ Թագավորության գրական գոհարները: Հրապարակային ընթերցումները կմեկնարկեն մայիսի 23-ին ժամը 16.00-ին Հայաստանում ԵՄ կենտրոնում’ դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը կընթերցեն Արթուր Կոնան Դոյլի «Չորսի նշանը» ստեղծագործության հայերեն թարգմանությունը:

Իսկ մայիսի 24-ին մայրաքաղաքի մետրոպոլիտենի չորս կայաններում դերասան Արսեն Գրիգորյանը կընթերցի Միացյալ Թագավորության չորս երկրի գրականության լավագույն նմուշները’ շոտլանդական գրականությունից մինչև Հյուսիսային Իռլանդիայի, Ուելսի գրողների ստեղծագործությունները: Եվրոպական գիշեր նախաձեռնությանն աջակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենը, ԵՄ կենտրոնը և Գրանիշ գրական ակումբը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում