Ահմադինեժադը դժգոհ է
Նմանատիպ
Հունիսի 14-ին Իրանում կկայանան նախագահական ընտրություններ, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել հարյուրավոր թեկնածուներ(686), որոնց թվում’ նաև կանայք: Սակայն Իսլամական հեղափոխության պահապանների խորհուրդը ընդունել էր միայն ութի թեկնածությունը: Առաջադրված թեկնածուներից չէր հաստավել նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին և Էսֆանդիար Ռահիմ Մաշաեին, ովքեր գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մոտ դաշնակիցն են, հայտնում է «BBC»-ին:
Վերջինս խիստ վրդովվել և դատապարտել է հատկապես Մաշաեի որակազրկումը և մտադրություն հայտնել այդ հարցով խոսել երկրի գերագույն հոգևոր առաջնորդի՝ Այաթոլա Ալի Խամենեիի հետ:
Ահմադինեժադը Էսֆանդիր Ռահիմ Մաշայիի բնութագրել է, որպես հավատարիմ, արդար և օգտակար մարդ Իրանի համար: Ահմադինեժադը նրան անվանել է «անարդարության զոհ»:
Հիշեցնենք, որ Ահմադինժադը սպառնացել էր Պահապանների խորհրդին իր նախընտրաժ թեկնածուներին չհաստատելու դեպքում կհրապարակի նախկին ընտրությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր: Սակայն նրա այս հայտարարությունը բավականին թանկ էր արժեցել, քանի որ գործող նախագահին ձերբակալել և յոթ ժամ հարցաքննության էին ենթարկել:
Մաշային որոշել է բողոքարկել վճիռը:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում