Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշանի է արժանացել
Նմանատիպ
Բրիտանացի հայտնի դերասան Թոմ Հարդին թագաժառանգ արքայազն Չարլզի ձեռքից Բրիտանական կայսրության շքանշան է ստացել, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Բրոնսոն», «Վենոմ», «Տաբու», «Սկիզբ», «Խենթ Մաքս» և մի շարք այլ հայտնի ֆիլմերի գլխավոր դերակատարը, որն այս տարի նշել է ծննդյան 41-ամյակը, նման բարձր պարգևի է արժանացել ստեղծագործական նվաճումների համար:
Հայտնի է, որ դերասանի պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել թագուհու պաշտոնական կեցավայրում՝ Բուքինգհեմյան պալատում:
Աղբյուրը հավելում է, որ Թոմ Հարդին 2010թ. ի վեր արքայազն Չարլզի հիմնած Trust բարեգործական հիմնադրամի բարի կամքի դեսպանն է, ինչպես նաև ընկերություն է անում նրա կրտսեր որդու՝ արքայազն Հարիի հետ, որին հարցազրույցներից մեկում «մարդ-լեգենդ» էր անվանել:
Բրիտանական կայսրության շքանշանը սահմանվել է 1917թ.՝ թագավոր Գեորգ 5-րդի կողմից: Այն շնորհվում է արվեստի շնորհալի ներկայացուցիչներին, այդ թվում նաև նրանց, ովքեր Մեծ Բրիտանիայի քաղաքացի չեն:
Աղբյուր՝ Tert.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում