Ռումինիայում գտել են Պիկասոյի 800 000 եվրո արժողությամբ կտավը
19/11/2018 22:33
Նմանատիպ
Ռոտերդամի թանգարանից 2012-ին գողացված Պիկասոյի «Առլեկինի գլուխը» կտավը գտնվել է ռումինական Տուլչա թաղամասում` հաղորդում է Ռումինիայում կազմակերպված հանցագործության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը:
Կտավը հայտնաբերել են Նիդերլանդների երկու քաղաքացի՝ Ռումինիա ուղևորության ժամանակ: Դեսպանատան միջոցով նրանք դիմել են ոստիկանություն: Այժմ ստուգվում է կտավի ինքնությունը:
Աղբյուր՝ Irates.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում