«Պաշտոնը ժամանակավոր է, երաժշտի կոչումը՝ մշտական»

«Պաշտոնը ժամանակավոր է, երաժշտի կոչումը՝ մշտական»

Ավելի քան քառորդ դար «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադիր ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր եւ վերջերս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սոնա Հովհաննիսյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս լրիվ ծանրաբեռնվածությամբ համատեղել երգչախմբի եւ կոնսերվատորիայի ղեկավարությունը:

«Պաշտոնը ժամանակավոր է, իսկ երաժշտի կոչումը՝ մշտական»,- ասաց ճանաչված երաժիշտը: Ի դեպ, 95-ամյա կոնսերվատորիայի պատմության մեջ Սոնա Հովհաննիսյանը առաջին կին ռեկտորն է եւ թվով 17-րդը՝ Ռոմանոս Մելիքյանից, Արշակ Ադամյանից, Անուշավան Տեր-Ղեւոնդյանից, Կիմիկ Հովհաննիսյանից, Սնար Սնարյանից, Սպիրիդոն Մելիքյանից, Վարդան Սամվելյանից, Կոնստանտին Սարաջյանից, Սամսոն Գասպարյանից, Գրիգոր Եղիազարյանից, Ղազարոս Սարյանից, Էդգար Հովհաննիսյանից, Տիգրան Մանսուրյանից, Արմեն Սմբատյանից, Գեորգի Սարաջյանից եւ Շահեն Շահինյանից հետո:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում