Մայր Աթոռում հրատարակվել է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի «Հիսուս Մարկոսի Ավետարանում (մեկնողական քննություն)» աշխատություն
22/11/2018 20:10
Նմանատիպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի «Հիսուս Մարկոսի Ավետարանում (մեկնողական քննություն)» աշխատությունը:
Ներկա մենագրությունը հեղինակի վարդապետական թեզն է, որը վերջինս պաշտպանել է 2015 թվականին՝ «Հիսուս Մարկոսի Ավետարանում» թեմայով:
Հեղինակն իր ուսումնասիրության մեջ քննել, վերլուծել և մեկնաբանել է Հիսուս Քրիստոսի վերաբերյալ այն հիմնական գաղափարներն ու դիտանկյունները, որոնք բնորոշ են մարկոսյան քրիստոսաբանությանը:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում