Նախարարի պաշտոնակատար. «Կհիմնադրվի մնջախաղի կենտրոն»
Նմանատիպ
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը չպատասխանեց լրագրողի այն հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել իր տեղակալ Նազենի Ղարիբյանի փոխարեն, որը մի հեռուստահաղորդման ժամանակ ասել էր, թե 30 հոգանոց Մնջախաղի թատրոնին նպատակահարմար չէ 1000 քմ տարածք հատկացնելը:
Ինչ վերաբերում է թատրոնին տարածք հատկացնելու ոդիսականին, նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ Փոքր կենտրոնում հեշտ չէ տարածք գտնելը, եւ վերջապես ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող եւ լուծարման ընթացքում եղած կառույցներից մեկը պետք է փոխանցվի պետգույքի վարչությանը, որտեղ կգործի ոչ միայն Մնջախաղի թատրոն, այլեւ կհիմնադրվի Մնջախաղի կենտրոն:
Լիլիթ Մակունցն ասաց, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հավանություն է տվել այդ տարածքին, նաեւ համաձայնել է այն կիսել այլ կոլեկտիվների հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում