Առաջին նախագահին սարքեց երկրորդական մարդ. Գ. Սահակյանը` Լ. Զուրաբյանին (տեսանյութ)

«Ընդդիմությունը հայտարարում է, որ դեմ է քվեարկելու Կառավարության ծրագրին, բայց դե ինչին է դեմ քվեարիկելու դա էլ հայտնի չէ՝ կոռուպցիայի դեմ պայքարի՞ն, աշխատավարձերի բարձրացմա՞նը»,– Ազգային ժողովում Կառավարության 2013թ–ի ծրագրին հավանություն տալու մասին նախագծի քննարկումների ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Անցում կատարելով Լևոն Զուրաբյանին՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Լավ, մարդկանց փողոց բերեցինք, որ փողոցից խոսե՞նք: Էս Լևոն Զուրաբյանը պատմության մեջ կմնա: Առաջին նախագահին սարքեց երկրորդական մարդ: Էս ազնիվ ձևանալու քաղաքականությունը որտեղի՞ց: Որ մեռնում ես, էլ խռխռալդ ո՞րն ա: 0-ի կարգավիճակով գալ ու զրոյացնել մի ամբողջ գործընթա՞ց: Որ էդքան խոսում, խոսում, խոսում եք, հիմա մի հատ նայեք’ դո՞ւք որտեղից եք եկել… դաս տալով, ռունգերն ուռացնելով խոսում եք, դրա համա՞ր բոլոր աշխատատեղերը վերացրիք: Սա կառավարության ծրագիր է ,քաղաքականություն է , այլ բան է, որ դժգոհ ես: Ձեր ելույթներից հասկացա, որ էս կարկուտն ու գազն էլ ոնց կպավ էլի իրենց համար, արդեն լավ խոսալու բան ունեն: Դե գնայիք կարկուտը բռնեիք: Փոխարենը լավ է մի առաջարկ անեք: Լավ ա մի ժամանակ մի 3 մարդ կար, կանգնում էիք կողքներին…»:

Շարունակելով խոսքը Սահակյանն ասաց. «Ես գոհ եմ իմ գործընկեր Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց Հանրապետության նախագահին, ասելով’ դուք ինչ կլինեիք, եթե նա չլիներ: Հիմա ես ասում եմ’ բա հըլը դուք ի՞նչ կլինեիք, եթե ինքը չլիներ, գոնե ես բոլոր տիպի կապերը լավ տիրապետում եմ: Հետո’ իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի: Մեր Արծվիկն էլ ժողովրդավար, մինչև էս պահը ուրիշները հորդորում էին, որ իշխանությունը թողեք, հիմա խնդրում է, որ թողեք: Իշխանությունը մերը չէ, ժողովրդինն է: Աստված անի, մեզնից հետո դուք գաք, բայց մենք էլի կլինենք, որովհետև իշխանությունը ընդամենը միջոց է նպատակին հասնելու համար և միակ գործոնը չէ: Աշխատեք: Ծրագրի մեջ զետեղված է ձեր ամբողջական, խրոխտ խոսակցությունները, մտքերը, աշխատեք: Զրոյի կարգավիճակով գալ ու զրոյացնել ամբողջ մի իշխանությա՞ն, ամբողջ մի գործընթա՞ց: Էդ որ էդքան խոսում-խոսում եք, հըլը մի հատ տեսեք որտեղի՞ց եք եկել, ո՞ւր եք գնում: Ասում եք աշխատատեղ, դրա համա՞ր էդքան աշխատատեղ վերացրեցիք: Սա կառավարության ծրագիր է, սա քաղաքական ծրագիր»:

Մանրամասները մեր գործընկեր «Ա1+»-ի տեսանյութում. 

Հետևեք մեզ նաև Telegram-ում