Բենքսին՝ Միլանում
Նմանատիպ
Միլանի MUDEC մշակույթի թանգարանում բացվել է համաշխարհային սթրիթ-արտի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Բենքսիի աշխատանքների ցուցահանդեսը։ Եվրանյուզի հաղորդմամբ, «The Art of Banksy. A visual protest» («Բենքսիի արվեստը. Տեսողական բողոք») խորագրով ցուցահանդեսը համաձայնեցված չէ բրիտանացի նկարչի հետ, ով հենց սկզբից թաքնվում է Բենքսի կեղծանվան տակ:
Արվեստի գործերի դիլերների շրջանում հետաքրքրությունը մեծացել է Բենքսիի արվեստի նկատմամբ այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ առաջ Լոնդոնում աճուրդի ժամանակ նկարչի հայտնի նկարը «ինքնաոչնչոցվել էր»։ Արվեստաբան Մարիա դե Ջիորջիոն ասել է. «Բենքսին որոշ չափով խաղում է արվեստի շուկայի հետ, որպեսզի բարձրացնի գնորդի գիտակցական մակարդակը, որը պետք է սովորի ավելի նվազ ընկալելի լինել կանոնների նկատմամբ, որոնք պարտադրում է շուկան»։
Ցուցահանդեսում ներկայացված է 80 աշխատանք։ Այն կշարունակվի մինչև 2019 թ. ապրիլի 14-ը։
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում