Թուրքիայում մուսուլման հյուպատոսի են սպանել
Նմանատիպ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա թաղամասի բալգաթ վայրում հրազենային հարձակման հետևանքով սպանվել է Չեչնիայի Հանրապետության հյուպատոս Մեդեթ Ունլյուն: «Hurriyet»-ի տեղեկացմամբ, դեպքը տեղի է ունեցել մայիսի քսաներկուսի երեկոյան:
Ըստ ոստիկանության տվյալների, սպանությունն իրկականացվել է երկուսի կողմից: Առաջ քաշած վարկածներից մեկի համաձայն վեջինիս նամազ անելու պահին դռան զնագն է հնչել: Դուռը բացելուց հետո նրա ճակատագիրը վճռել են հրազենից արձակած մի քնաի կրակոցները:
Շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն, որը ներկայացնում է«Today’s Zaman»-ը, միջադեպը տեղի է ունեցել, երբ Ունլյուն փորձել է մտնել Չեթին Էմեչ պուրակում գտնվող հյուպատոսարանը:
Վարկածներից, որ մեկը պաշտոնապես կհաստատվի դեռ պարզ չէ, սակայն շենքի մոտ տեղեկայված անվտանգության տեսախցիկները ֆիքսել են կատարվածը:
Հյուպատսի հարազատները դեպքը կապում են բոստոնյան ահաբեկչության վերաբերյալ Ունլյունի արած հայտարարության հետ:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում