Մութը գրկած գետ ու գետին․․․
23/11/2018 19:58
Նմանատիպ
Մութը գրկած գետ ու գետին
Հով ու ալիք կըշնչեն.
Երկինք գրկած աստղ ու լուսին,
Արտերն անդորր կըննջեն:
Սիրտս, սիրտս թույլ կզարկե,
Սեր ու երգեր է՛լ չկան.
Նոր էր ծլել, արև սիրեց,
Արև-աչեր է՛լ չկան:
Վառ աստղերը երկնից ընկան,
Վարդ ու շուշան թառամեց.
Ա՜խ, իմ կյանքս, անուշ կյանքս,
Կտոր-կտոր փշրվեց…
Հովն ու ալիք կուգան, կերթան,
Ցաված սիրտս կշոյեն,
Ու իմ սիրուս մրմունջներից
Տխուր երգեր կհյուսեն…
24.VII.1893թ.
Ղազարապատ
Ավետիք Իսահակյան