Ռուս նկարչուհին արվեստի գործեր է ստեղծում Կարմիր ծովի հատակին
Նմանատիպ
Ռուս նկարչուհի Օլգա Բելկան մեկը մյուսից գեղեցիկ կտավներ է ստեղծում՝ գտնվելով Կարմիր ծովի հատակին, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ յուրաքանչյուր կտավ ավարտելու համար կնոջից պահանջվում է ջրի տակ անցկացնել 2-6 ժամ:
Բելկան պատմել է, որ համատեղությամբ նաև պրոֆեսիոնալ սուզորդ է: Նկարչուհու խոսքով՝ ստորջրյա աշխարհն իր համար ներշնչման անսպառ աղբյուր է:
«Ամեն անգամ, երբ ջրի տակ եմ սուզվում, ցանկանում եմ այդ գեղեցկությամբ կիսվել աշխարհի հետ: Նկարչուհի լինելը մասնագիտություն չէ, այլ առաքելություն, որի նպատակն է աշխարհի հետ կիսվել ստորջրյա թագավորության գեղեցկությամբ: Այդ պատճառով էլ որոշել եմ կտավներս ստեղծել ծովի հատակին», -նշել է կինը:
Նա հավելել է, որ կտավների գները սկսվում են մի քանի հազար դոլարից:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Աղբյուր՝ Tert.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում