Բնակմակերեսով են ապահովվելու Ադրբեջանից բռնագաղթած ՀՀ քաղաքացիներ
Նմանատիպ
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ’ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել մոտ 63 մլն դրամ Երևանի Թբիլիսյան խճուղի N3 հասցեի ուսումնաարտադրական մասնաշենքի հիմնանորոգումը և կից տարածքի բարեկարգումն ավարտին հասցնելու նպատակով։ Շենքի շահագործումով կլուծվի մանկական խնամակալական կազմակերպությունների շուրջ 45 մանկատների շրջանավարտների և սոցիալապես անապահով այլ անձանց բնակելի մակերեսով ապահովելու հարցը։
Երկու այլ որոշումներով կառավարությունն Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի, Երևան քաղաքի Աճառյան 20/3 և Շիրակի 2ա N7 և Մոլդովական 29/1 հասցեների հանրակացարաններում բնակվող’ 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 23 ընտանիքներին սեփականաշնորհել է իրենց զբաղեցրած բնակելի տարածքները։
Լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում’ գործադիրը հստակեցրել է ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամանակ ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմնի գործառույթները. դրա շնորհիվ լիազոր մարմինն արդյունավետ մասնակցություն կարող է ունենալ ջրօգտագործողների’ հատկապես հիդրոէներգետիկայի համար ջրային պաշարի օգտագործման և բաշխման գործընթացին։