Ադրբեջանում խափանվել է ընդդիմադիր հեռուստալիքի գործունեությունը
Նմանատիպ
Մայիսի 15-ից Ադրբեջանում իր հեռարձակումն էր սկսել արբանյակային Meydan TV-ի ընկերությունը, որը Գերմանիայից Türksat արբանյակի միջոցով իրականացնում էր հեռուստաալիքի գործունեությունը: Հեռուստալիքն ունի օպոզիցիոն ուղղվածություն, որի նպատակը Ադրբեջանի քաղաքացիներին օբյեկտիվ ինֆորմացիա տրամադրելն է երկրի ներքաղաքական անցուդարձի և արտաքին քաղաքական կյանքի վերաբերյալ:
Սակայն Ադրբեջանի նման ավտորիտար երկրում, ուր խիստ հսկողություն կա ինֆորմացիոն հոսքերի վրա, չէր կարող նման «շռայլություն» թույլ տրվեր: Մայիսի քսաներկուսին « Նկուղ» հաղորդումը եթեր չի հեռարձակվել: Այդ մասին « Turan » գործակալությանը հայտնել է Meydan TV-ի տնօրեն Էմին Միլլին:
Նա նշել է, որ խափանման պատճառներն առայժմ պարզ չեն:
«Վեր են հանվում խափանման պատճառները: Մենք անպայման կլինենք եթերում: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները դեռ շարունակվում են», -Միլլիի խոսքերն է մեջբերում «contact.az»-ը:
Միաժամանակ նա ավելացրել է, որ իրենց հաողրդումները կարող են դիտել օնլայն տարբերակով: Հաղորդումներից մեկն արդեն իսկ ամբողջությամբ կա YouTube, իսկ երկրորդը’ Ազգային խորհրդի մասին, շուտով կլինի:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում