Մահացել է օսկարակիր ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին
26/11/2018 20:35
Նմանատիպ
Յոթանասունյոթ տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային կինոարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին: Այս մասին տեղեկացնում է repubblica.it կայքը:
Հայտնի է, որ Բերտոլուչին արժանացել է «Օսկար» մրցանակի` «Վերջին կայսրը» (1987թ.) կենսագրական ֆիլմի համար:
Կաննի, Վենետիկի ու այլ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիրը 1960-ական թվականներին համարվում էր Ժան Լյուկ Գոդարի և Պիեռ Պաոլո Պազոլինիի հետևորդը, հետաքրքրություն է դրսևորել կոմունիզմի և ֆրեյդիզմի նկատմամբ:
Իր ֆիլմերում Բերտոլուչին նրբորեն միաձուլել է սոցիալականն ինտիմ կապերի հետ: Շատ ֆիլմերում դիմել է մարդկային սեքսուալության արգելքի տակ գտնվող թեմաներին` ինցեստ, եռակողմ սեքս և համասեռականություն:
Աղբյուր՝ Tert.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում