Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ-ում գաղափարախոսական բանավեճ սկսվեց, որը միտված է դեպի ապագան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչո՞ւ Արմեն Երիցյանը հրաժարական չտվեց և հակակարկտային կայանների աշխատանքի պատճառով, պատիժներ ինչո՞ւ չեղան:

Նա նշել է, որ լրագրողի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Այս տասը օրվա վերլուծությունները, մասնագետների եզրակացությունները, որ ստացել ենք՝ գյուղացիները համաձայն են, որ այս տիպի կարկուտի դեմ հակակարկտային կայանները ոչինչ անել չէին կարող: Այդպիսի կարկուտներ լինում են հազվադեպ: Այդպիսի ուժգնությամբ կարկուտների դեմ դրանք էֆեկտիվ չեն ոչ միայն Հայաստանում, այլեւ զարգացած երկրներում: Եթե կուտակումները կարկտային լինում են միջին ուժգնությամբ, ապա այս հակակարկտային կայանները 100 տոկոսով երաշխավորում են, որ կարկուտը վնաս չի պատճառի:

Արմավիրցիները մեր առջեւ այս խնդիրը դրեցին եւ դրեցին շատ սուր, որպեսզի մենք երկրորդ շերտը կառուցենք, որովհետեւ նրանք ասում էին, որ անցած տարիների ընթացքում այդ հակակարկտային կայանները եղել են էֆեկտիվ: Մենք առաջնորդվում ենք մասնագետների մասնագիտական եզրակացություններով: Նախարարությունները իրենց պարտավորությունները ժամանակին կատարել են՝ ամբողջ ծավալով»,-Aravot,am-ի փոխանցմամբ ասել էՏ. Սարգսյանը:

Մեկ այլ աղբյուր`Aysor.am-ը գրում է, որ անդրադառնալով այն հարցին , թե ի՞նչ նկատի ուներ , երբ ասաց, որ Աժ-ում տեղի ունեցավ «մտքի հեղափոխություն»` վարչապետն ասել է. «Ես կարծում եմ, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ-ում իսկապես լրջագույն քաղաքական երկխոսություն սկսվեց, գաղափարախոսական բանավեճ, որը միտված է դեպի ապագան»:

Կառավարության ղեկավարի կարծիքով’ պառլամենտների բնականոն գործունեության ընթացք է, որ հնչում են տարբեր մեղադրանքներ և դրանց տրվում են համարժեք պատասխաններ և նորմալ է, ըստ նրա, որ այս ամենը շարունակվի, սակայն. «Մենք պետք է կարողանանք առանձնացնել արմատական խնդիրները և հասարակության ուշադրությունը կենտրոնացնել դրանց վրա. Այդտեղ է տեղի ունեցել մտքի հեղափոխություն»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում