Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
Նմանատիպ
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։
«Համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ (ըստ «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրության 38-րդ կետի)՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում տնօրեն Վիգեն Չալդրանյանի թիվ 55 հրամանով նշանակվել է Սուրեն Շահվերդյանը»,- նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:
2016 թվականի դեկտեմբերին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 2017 թվականի դեկտեմբերին նա ընտրվել էր նաև «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։
Սուրեն Շահվերդյանը պայքարում էր նաև Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելու համար, բայց թատրոնի տնօրենի որոշմամբ գեղարվեստական ղեկավար էր նշանակվել Կարեն Ներսիսյանը։
Աղբյուր` Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում