Ամերիկյան դիվանագետը հանձնարարել է հնարավորինս շատ ուռճացնել բանակի հետ կապված ցանկացած հարց

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ օպերատիվ ճանապարհով հայթայթած տեղեկատվության՝ օրերս «Մարկո Պոլո» սրճարանում տեղի էր ունեցել ամերիկյան մի դիվանագետի և «քաղաքացիական հասարակության» կոնֆիդենցիալ հանդիպումը, որին մասնակցել են մի շարք գրանտածիծ իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարներ, արևմտյան սնուցում ունեցող լրատվական կայքերի պատասխանատուներ, ինչպես նաև, այսպես կոչված, «ֆեյսբուքյան տեխնոլոգներ»։

Ամերիկյան հյուրը հավաքվածների առջև խնդիր է դրել հնարավորինս շատ ուռճացնել բանակի հետ կապված ցանկացած հարց, ապահովել դրա ամենալայն լուսաբանումը ամենաբացասական դիրքերից։ Հյուրը հավաստիացրեց, որ նյութատեխնիկական խնդիրներ կատարողները չեն ունենալու։ Հիշեցնենք, որ ժամանակին «Մարկո Պոլո»-ում բրիտանացի դիվանագետների հետ շփումը շատ թանկ էր նստել Արթուր Բաղդասարյանի վրա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում