Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ
05/12/2018 13:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող, Երևանի պատվավոր քաղաքացի Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասավորապես, ասված է.
«Հայաստանը կորցրեց իր ամենահավատարիմ, վստահելի ու նվիրված ընկերներից մեկին: Անդրեյ Բիտովն իրավամբ վայելում էր հայ ազգի անկեղծ հարգանքն ու սերը:
Ցավակցություն եմ հայտնում Անդրեյ Բիտովի ընտանիքի անդամներին ու հարզատներին, ընթերցողներին ու նրա տաղանդի երկրպագուներին:
Նա հեռացավ կյանքից, սակայն մեզ հետ են մնում նրա գրքերը, որոնք մարդկանց պարգևում են բարեկամություն, սեր ու բարություն»,– ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում