Վարդան Այվազյանի համար ԱԺ նիստերի դահլիճը սրբատեղի է

«Հրապարակ»-ի փոխանցմամբ, երեկ իրենց լրագրողը նկատել է, թե ինչպես է ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, հետ-հետ քայլելով, դուրս գալիս ԱԺ նիստերի դահլիճից: Լրագրողի դիտարկմանը, թե «որքանով տեղյակ եմ’ հայերս միայն եկեղեցուց ենք մեջքով դուրս գալիս», Այվազյանը պատասխանել է.«Բա սա էլ է եկեղեցի, սա էլ ԱԺ եկեղեցի է, այսօր մենք ենք մտնում այստեղ, վաղը դուք կլինեք»,-նիստերի դահլիճը սրբատեղի է ներկայացրել ՀՀԿ-ական պատգամավորը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում