Շարմազանով. Իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am.am: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը հրավիրում է իրավապահների ուշադրությունն իր նախընտրական շտաբի դիմաց տեղի ունեցած միջադեպի վրա։
«Բարի լույս, սիրելի մտահոգ քաղաքացիներ: Առավոտը, իհարկե, բարի է:
Միայն թե քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակը ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել:
Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են:
Հրավիրում եմ իրավապահների եւ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը՝ աչալուրջ եւ հետեւողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում:
Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Պարոնայք, թուլացեք և խորը շունչ քաշեք»,– նշել է Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում