ՄԻՊ-ը արձագանքել է Չեխովի դպրոցում տեղի ունեցած միջադեպին

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ստանալով Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում տեղի ունեցած ապրիլի 23-ի միջադեպի մասին 8-րդ դասարանի աշակերտուհի Լիդիայի մայրիկի’ Նատալյա Սարգսյանի դիմում-բողոքը, որոշել է քայլեր ձեռնարկել: Նա տուժածի մոր դիմումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը, մեկնաբանելով տեղեկությունը, նշել է. «Պաշտպանը ստացել է դիմումը և որոշակի պարզաբանումներ ստանալու համար այն ուղարկել քաղաքապետարան, կրթության և գիտության նախարարություն: Դեռևս պատասխաններ չենք ստացել, ստանալու դեպքում համապատասխան քայլեր անպայման կլինի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում