ԵԽԽՎ-ն կդիտարկի ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները
07/12/2018 20:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 10 անդամից կազմված պատվիրակությունը կլինի Հայաստանում դեկտեմբերի 7-ից 10-ը՝ դիտարկելու դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Պատվիրակության ղեկավարն է լեհ պատգամավոր Ալեքսանդր Պոցեյը։
ԵԽԽՎ պատվիրակները կմիանան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի պատվիրակություններին։
Պատվիրակությունը մինչ ընտրության օրը, Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ միասին, կհանդիպեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ԿԸՀ նախագահի, ոստիկանության պետի, գլխավոր դատախազի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում