Նոր նշանակումներ
Նմանատիպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Անդրանիկ վարդապետ Գևորգյանը ծառայության է նշանակվել Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունում` Հայրապետական պատվիրակի իշխանության ներքո:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտավորություններից, իր հոգևոր սպասավորությունը կբերի Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Արժանապատիվ Տ. Սահակ քահանա Սահակյանն ազատվել է Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած իր պարտականություններից և ուսման կոչվել Գերմանիայում:
Աղբյուր՝ ter-hambardzum.net:
Հետևեք մեզ նաև Telegram-ում