Վարդապետների մասին
Նմանատիպ
Աստված Եկեղեցում կարգեց՝ նախ՝ առաքյալներին, ապա՝ մարգարեներին, այնուհետև՝ վարդապետներին: Ինչպես սուրբ Եկեղեցին երկինք է երկրի վրա, այդպես էլ վարդապետները լուսատուներ են Եկեղեցու հաստատությունում: Ինչպես անթիվ են երկնքի աստղերը, այդպես անթիվ են վարդապետների դասերը: Ինչպես մի աստղը իր լույսով առավել է մյուսից, այդպես էլ մի վարդապետը իր իմաստությամբ առավել է մյուսից: Ինչպես տասներկու կենդանակերպերը երկնքում զանազանվում են մյուսներից, այդպես էլ տասներկու վարդապետները՝ մյուսներից:
Վարդապետները Կենաց Խոսքի քարոզիչներն են և ժողովրդի լուսավորության ժիր մշակները, նրանք գրավոր երկեր են թողել Եկեղեցու պայծառացման համար: Վարդապետները մոտեցան Երրորդության անճառելի լույսին, հավատով լուսավորեցին Եկեղեցու մանուկներին, իսկ իրենց վախճանից հետո հրեշտակների դասերի հետ կարգվեցին: Երբ տոնում ենք վարդապետների սուրբ հիշատակը, առաքյալների ու մարգարեների դասերը տոնակից են լինում մեզ, քանզի վարդապետները նրանց խորիմաստ խորհուրդները մեզ հայտնեցին:
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում