Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ. թիմը պարտվել է
08/12/2018 11:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 16-րդ տուրի շրջանակներում «Յան Ռեգենսբուրգ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Քյոլն»-ին, սակայն պարտվեց 1:3 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգ»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և 54-րդ րոպեին խփեց թիմի միակ գնդակը:
Այս տուրից հետո թիմը մրցաշարային աղյուսակում 10-րդ տեղում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում