Տղե՛րք, էլ մենակ դալան չեք մտնո՞ւմ. Արծվիկ Մինասյանը` գործընկերներին

Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձել է կառավարության ներկայացրած ծրագրին:

«Մեր գնահատումով՝ սա ծրագիր չէ, և մենք դեմ քվեարկեցինք կառավարության ներկայացրած ծրագրի: Սա լավագույն դեպքում հռչակագիր է, որն իր մեջ պարունակում է մշուշոտ և անորոշ ձևակերպումների տեսլական պատկերով երկրի փաստաթուղթ»,-Lurer.com-ի փոխանցմամբ ասել է նա և հավելել’ «Մենք վստահ ենք, որ այս փաստաթղթով իշխանությունը ևս մեկ անգամ նսեմացնում է այս փաստաթղթի թե՛ սահմանդրական, թե՛ տրամաբանական իմաստն ու նշանակությունը, որովհետև սա պետք է լիներ կոնկրետ նպատակային, թիրախային, ցուցանշային, ինչը հնարավորություն պետք է տար վերահսկել կառավարության գործունեությունը թե խորհրդարանի և թե հանրության կողմից: Բայց քանի որ ծրագիրն անորոշ ձևակերպումներով և կոնկրետ ցուցանիշներ չպարունակող փաստաթուղթ է, ըստ էության, դառնում է անվերահսկելի»:

Մեկ այլ աղբյուր’ eMedia.am-ը գրում է, որ Մինասյանի խոսքով’ իշխանության քայլերը ցինիզմի է նման: «Այս իշխանությունը Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանի» քավոր Պետրոսի քաղաքականությունն է իրականացնում: Այսինքն արտաքնապես մաքուր, արտաքնապես պատրաստակամ, սակայն իրականում ոչինչ»,-հայտարարել է նա:
Ինչ վերաբերվում է Վահան Հովհաննիսյանի հայտարարություն, ապա Արծվիկ Մինասյանի կարծիքով դա ճշմարտության արտացոլում է եղել:

«Ես մի հումորային բան էլ պատմեմ, ընդամենը երեկ Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ տեսա մեր երեք գործընկերներին, Հրայր Թովմասյանին, Արմեն Աշոտյանին և Դավիթ Սարգսյանին, և հումորով ասացի, տղերք էլ մենակ դալան չեք մտնում: Սա հումոր է, սակայն Վահան Հովհաննիսյանը նկատի է ունեցել այն, որ, եթե չլինեն այն լծակները, որոնք օգտագործում է իշխող ուժը, դրանք չլինեն, նրանք ոչ մի տոկոս չեն կարող հավաքել»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում