-1.9 C
Yerevan

«Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք»

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

«Հիսուս իմացավ նրանց կեղծավորությունը և ասաց. «Ինչո՞ւ եք Ինձ փորձում, կեղծավորնե՛ր» (Մարկ. 12;15)։

Ավետարանում բազմաթիվ են այն դեպքերը, երբ շատերը մոտենում էին և փորձում Հիսուսին, որպեսզի մի հակասություն գտնեն և դատապարտեն Նրան:

Ոչինչ չի փոխվել այն օրերից. հիմա էլ նույնն է կատարվում: Մարդը կատարյալ չէ, և այդ անկատարությունից օգտվում են սատանան ու նրան ունկնդիր մերօրյա փարիսեցիները, որոնք, ականջալուր լինելով կորստյան որդու ձայնին, դառնում են նրա կամակատարն ու գործակիցը: Անօրեն բանսարկուն ի սկզբանե չարախոս է, և ով չարախոսում է իր բարեկամին, ընկերոջը, ծառայակցին…, նա իր բերանը բանսարկուի բերան է դարձնում, իսկ ով բարեխոսում է, նմանվում է Քրիստոսին, որը «բարեխոս է Հոր մոտ մեզ համար» (Ա Հովհ. 2;1), և սրբերին, քանզի բարեխոսությունը հատուկ է նրանց: Քրիստոս անապատում փորձությունից հետո էլ Իր երկրային կյանքի ողջ առաքելության մեջ բազմաթիվ անգամներ ենթարկվեց փորձության թե՛ փարիսեցիների, թե՛ դպիրների, թե՛ օրենսգետների, թե՛ իրենց իմաստունի տեղ դրած ամբոխի կողմից, և սա օրինակ է մեզ` բոլոր քրիստոնյաներիս: Յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա անհնար է, որ փորձության չենթարկվի: Քրիստոս չասաց, որ ով Ինձ հավատա` խաղաղ, հանգիստ կյանք կապրի, այլ` «Ով ուզում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը, վերցնի խաչը և գա իմ հետևից»: Քրիստոսին հետևելու պայմանն է սա. խաչ, չարչարանք, փորձություն, պայքար… Մեր կյանքը կարծես Աստծո խոսքը անարգող Սավուղի և Տիրոջ խոսքին հավատարիմ մնացող Դավթի հակամարտությունը լինի, որտեղ հաղթողը եղավ Աստծո ընտրյալ Դավիթ մարգարեն, իսկ Սավուղը անարգ կորստյան պսակը կրեց: Աստծո ընտրյալները միշտ են հաղթում, եթե իրենց սրտում կրում են վստահությունը Քրիստոսի հանդեպ:

Երբ սատանային ականջալուր ամբոխը խաչեց Քրիստոսին, նրանք և իրենց այդ քայլին դրդողները մտածեցին` վե՛րջ, ամեն ինչ ավարտվեց, բայց եղավ Հարության լուսաբացը, և կարկամեցին նրանց բերանները: «Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կլինի մեզ դեմ»,- ասում է Դավիթ սաղմոսերգուն: Քրիստոս յուրաքանչյուր ճշմարիտ հավատավոր զավակի հետ է Իր անսուտ Խոսքով. «Ես ձեզ որբ չեմ թողնի», «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը», և այս խոսքերին ապավինողը մշտապես հաղթական կլինի Քրիստոսով` այս աշխարհի անօրենի` սատանայի և նրա կամակատարների դեմ:

Պետք չէ, որ մենք մեր հանդեպ դավադրություն գործած չարագործներից վրեժխնդիր լինենք, քանզի աստվածախոս Պողոս առաքյալն ասում է. «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թու՛յլ տվեք, որ Աստծո բարկությունը կատարի այն, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, և Ես կհատուցեմ, – ասում է Տերը»: Կարկուտի ամպեր կկուտակվեն, անհավատը կդողա վերահաս պատուհասի արհավիրքից, իսկ Քրիստոսին ապավինողի վրա կարկուտ չի տեղա, որովհետև Աստված, որ երևելիների և աներևույթների ստեղծողն է, կխնայի իր զավակին նման անօրենների ձեռքից: Տիրոջ առաքյալը մեր ժամանակների մասին ասել է. «Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմ. 3; 1-5):

Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկը մատնիչ և բանսարկուի կամակատարը եղավ: Հուդան առաքյալ էր` կոչված Քրիստոսի ճշմարիտ Խոսքի լուսակիրը լինելու, բայց խավարեց ընչաքաղցության պատճառով:

Այս վերջին ժամանակների քրիստոնյաներս տեսնում ենք, թե ինչպես է սորոսյան սրբապիղծ 30 արծաթը` դոլարի տեսքով, կուրացրել հայախոս, բայց գենը պղծված տականքին, ով մի քանի կոպեկի դիմաց պատրաստ է ազգը բարոյազրկելու և պղծելու, դրանցից հետ չեն մնում բարոյազուրկ արևմտյան աշխարհի կողմից ստեղծված աղանդավորական շարժումները, որոնց քարոզչության հիմքում դրված են հայ ազգը դիմազրկելը, նրան ներշնչելը, որ զենք վերցնելը, արտաքին թշնամու դեմ պայքարելը հիմարություն է, այն դեպքում, երբ Քրիստոս ինքն ասաց. «Ով սուր վերցնի, սրով կընկնի»,- և եթե թշնամիդ սուր է վերցրել ու ելել քո սրբությունները, քո ազգը, ընտանիքը, երեխայիդ ոչնչացնելու համար, պետք է, որ սուր վերցնես, դուրս գաս պայքարի և պետք է, որ նա հենց քո սրով ընկնի:

Ընտանեկան ինստիտուտի դեմ մեծ արշավը, համատարած բարոյական անկումը, աղանդավորական բազմատեսակ, բազմաքանակ ու բազմերանգ շարժումները, այլասերության տարածումը, սեռական, կրոնական փոքրամասնության պաշտպանությունը աշխարհի իշխանի կողմից գուժում են աշխարհի վերջի ու վերջակետի մասին:

Այս վերջին ժամանակներում հուդաները ավելի շատ են, քան առաքյալները: Պայքարը մաքրության, սրբության համար գնալով թեժանում է: Հեռուստատեսությունը, համացանցը, ԶԼՄ-ների մեծ մասը ակտիվ կերպով լծվել են մարդկանց պղծելու, ապակողմնորոշելու, բարոյազրկելու ու այլանդակելու գործին: Մենք պետք է ապավինենք Աստծո ողորմությանը և արդար դատաստանին, տքնենք, չարչարվենք, պայքարենք, ստրկամիտ երեսպաշտների դեմ, բայց և հաղթենք Աստծով, գործենք ի փառս Աստծո, ի զորացումն մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի փրկություն մեր հոգիների Երկնքի Արքայության համար. ամեն:

Տեր Ահարոն քհն. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Աղբյուր՝ Irates.am:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...