Թուրքիան սկսել է Տրապիզոնում սևծովյան ռազմաբազա կառուցել
11/12/2018 14:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկրի հյուսիսարևելյան Տրապիզոնի նահանգում սկսել է սևծովյան ռազմաբազա կառուցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ` նոր ռազմաբազայում ծառայություն են իրականացնելու 400 զինվորական և 200 քաղաքացիական անձինք:
Ռազմաբազան կառուցվում է Տրապիզոնի Սյուրմեն շրջանում, որը գտնվում է Վրաստանի սահմանից 150 կմ հեռավորությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում