«Նախախորհրդարանը» մեկնում է Վանաձոր` իրազեկման երթի

Մայիսի 25-ին առավոտյան ժամը 10:00-ին, Նախախորհրդարանն իր աջակիցների խմբով Երևանից մեկնում է Վանաձոր’ մայիսի 28-ին, ժամը 13:00-ին Վանաձորի Արցախ պուրակում Նախախորհրդարանի հրավիրած հանրահավաքի իրազեկման համար Վանաձորի փողոցներով երթ անցկացնելու, ինչպես նաև տեղի բնակիչների հետ շփվելու նպատակով: Այս մասին հայտնում են «Նախախորհրդարան» նախաձեռնությունից:

«Այն աջակիցները, որոնք ցանկություն ունեն մեկնել Վանաձոր, խնդրում ենք զանգահարել 093866874 համարով և գրանցվել:

Գրանցվողներին խնդրում ենք, հնարավորության դեպքում, իրենց հետ բերել ՀՀ դրոշներ: Մեկնումը’ Մերգելյան ինստիտուտի հրապարակից», ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում