ԵՃՊՀ քաղաքաշինությանն ամբիոնը կոչվեց Արծվին Գրիգորյանի անունով
Նմանատիպ
Ի հիշատակ «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ, ԽՍՀՄ ճարտարապետների միության վարչության քարտուղար Արծվին Գրիգորյանի’ Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Քաղաքաշինությանն ամբիոնն այսուհետ կրելու է նրա անունը: Նման որոշում կայացվել է համալսարանի գիտխորհդի նիստի ժամանակ’ կարևորելով Քաղաքաշինության ամբիոնի հիմնադրման և կայացման գործում վաստակավոր ճարտարապետի նշանակալից ավանդը:
ԵՃՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի խոսքով’ ամբիոնն անվանակոչելու առաջարկը գիտխորհրդում ընդունվել է ոչ թե քվեարկությամբ, այլ բուռն ծափահարություններով:
-Այս կերպ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Արծվին Գրիգորյանին: Նա հումորի մեծ զգացումով, բարիությամբ լի մարդ է: Երբ և ինչպիսի պաշտոն էլ զբաղեցներ, անմնացորդ նվիրվում և սիրում էր իր շրջապատին. նա մարդ սիրող անձնավորություն էր, ինչպիսիք մերօրյա իրականության մեջ քիչ են հանդիպում,-համալսարանում կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց Հովհաննես Թոքմաջյանը:
Միջոցառմանը ներկա Ա. Գրիգորյանի հարազատները, ամբիոնի աշխատակիցները, գործընկերները շեշտում էին նրա բեղուն գործունեությունը և ճարտարապետության բնագավառում թողած ավանդը: Արծվին Գրիգորյանը եղել է Երևանի գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական հիմնավորման խմբի անդամ, Երևանյան լճի առափնյա զբոսայգու նախագծողը, Հրազդան գետի ձորում Երևանի հանգստի համաքաղաքային գոտու գլխավոր հատակագծի հեղինակն է: Նրա աշխատանքները ցուցադրվել են Երևանում, Փարիզում, Սեուլում, Մոսկվայում և բազմաթիվ քաղաքներում: Նա հայտնի է եղել նաև որպես գեղանկարիչ:
Արծվին Գրիգորյանի դուստրը’ դիզայներ Արևիկ Գրիոգյանը, միջոցառման ավարտին ասաց.
-Շնոհակալ եմ պարոն ռեկտորին, համալսարանի աշխատակազմին և ուսանողությանը ոչ միայն հայրիկիս հիշատակը հավերժացնելու, այլև այս քայլով քաղաքի դերին առանձնակի նշանակություն տալու համար:
Հավելենք’ առաջիկայում Արծվին Գրիգորյանի ընկերների և ընտանիքի անդամների ջանքերով, հնարավոր է, կազմակերպվի ճարտարապետի լուսանկարների ցուցահանդես և հրատարակվի գիրք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում