-0.9 C
Yerevan

Գուրգեն Մահարի․ Կարոտ

Նմանատիպ

Հոլիվուդյան աստղը հայկական արմատների և ցեղասպանությունից փրկված նախատատի մասին

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջո Մանգանիելոն PBS-ին պատմել է իր...

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

Սիրա՛ծ, ոսկե՛ աղջիկ, դեղի՛ն, հասկե՛ աղջիկ,
Աղջիկ իմ ջինջ աչքով,
Իզուր տարվեցիր դու անձրևների՜ կանչից,
Իզուր հեռացար դու…

Ապրում էիր պայծառ դաշտերում իմ հոգու,
Ծաղիկ էիր բացված,
Բարդու մի ծառ էիր, իմ բարդենի՛, իմ քո՛ւյր,
Իմ ծաղկավոր անցյալ…

Ախ, անձրևից հետո դու ծիածան դարձար,
Շքեղ, հուր ու երահ,
Բլուրներին ընկար, արոտներին արձակ
Ու մարգերի վրա…

Հետո ցնդեց այն էլ. ո՞ւր ես, սե՛ր իմ սիրած,
Ոսկեթև իմ թիթեռ,
Աղջի՞կ էիր, թե վիթ, ցնորք, մուժ ու միրաժ,
Աղջի՞կ էիր միթե…

Ահա օրը բացվեց լիմոնի պես լուսե
Ու նրա պես անուշ,
Ախ, էլ ոչինչ, ոչինչ իմ սիրտը չի հուզի,
Ախ, էլ ո՛չ մի անուն:

Սիրած, ոսկե աղջիկ, սիրո լուսե օրրան,
Միթե էլ չե՞ս դառնա,
Ե՛կ, խառնվիր երգիս, այս արևոտ օրվան,
Այս ջրին ու գարնան…

spot_imgspot_img