Գոռ Երիցյանը WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի երիտասարդական չեմպիոնն է
19/12/2018 10:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը դարձավ WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կազանում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոուի ընթացքում հայ բռնցքամարտիկը 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ֆիլիպինցի Ալվին Լագումբային:
Հետևեք մեզ նաև Telegram-ում