«Արմավիա»-ն խաբել է իր աշխատողներին ու պետությանը

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են դիմել «Արմավիա» ավիաընկերության նախկին օդաչուները,բորտուղեկցորդները եւ ավիաինժեներները՝ պատմելով, որ ընկերությունն իրենց 7 ամսվա աշխատավարձը չի վճարել:

Այս պատմության մեջ, սակայն, ուշագրավը ոչ թե այն է, որ ավիաընկերության համար ամենակարեւոր մասնագետները չեն գնահատվել, այլ որ այդ ընկերությունը խաբել է Հայաստանի Հանրապետությանը: «2011 թվականից սոցվճարներ չեն արվել մեր անունով: Իհարկե, պահումներն արվել են, աշխատավարձը ստացել ենք, բայց հիմա պարզել ենք, որ 2011-ից մինչ 2013թ. նոյեմբեր ամիսը ընկերությունը սոցվճարներ չի արել: Մարդիկ կան, որ պետք է թոշակի գնան, այդ խնդիրն էլ լուծված չէ, մի խոսքով, խայտառակ իրավիճակում ենք հայտնվել»,-վրդովված նշեցին «Արմավիա»-ի նախկին աշխատակիցները:

«Արմավիա»-ից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ հարցին կպատասխանեն տոներից հետո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում