«Ժողովուրդ». ՕԵԿ ցուցակում ընդգրկված Գառնիկ Շիրինյանը Երևանում հնչակ կրակոցների կիզակետում

«Ժողովուրդ». ՕԵԿ ցուցակում ընդգրկված Գառնիկ Շիրինյանը Երևանում հնչակ կրակոցների կիզակետում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 2-ին Երևանի կենտրոնում՝ Հանրապետության և Բուզանդի փողոցների խաչմերուկում, վիճաբանություն էր եղել, հնչել էին կրակոցներ: Ըստ պաշտոնական աղբյուրների` 4 անձ բերման էր ենթարկվել, դեպքի վայրի զննությամբ եղևնու տակ հայտնաբերվել էր հրազեն՝ ատրճանակ, որն իրավապահներն առգրավել էին: Այս գործն արագ մոռացվեց:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է պարզել, որ կրակոցների կիզակետում են եղել «Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանը. նրա եղբայրը` Գառնիկ Շիրինյանը, 2018 թվականի ավագանու ընտրություններում ընդգրկված է եղել ՕԵԿ ցուցակում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` հայտնաբերված զենքը, որից այդ օրը հնչել էր կրակոցը, ժամանակին նվիրել էր Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Թե ում էր Ղուկասյանը նվիրել, մեզ չհաջողվեց պարզել: Միայն հայտնի դարձավ, որ զենքով պարգևատրված անձը իրավապահներին ցուցմունք է տվել, որ ինքը զենքով չի կրակել, այլ վիճաբանության ժամանակ զենքը իր ձեռքից ընկել է, և ընկնելու արդյունքում է կրակոց արձակվել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում